ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Թեհլերյանների փնտրտուքը մեր հավաքական խոցելիության մասին է վկայում

Թեհլերյանների փնտրտուքը մեր հավաքական խոցելիության մասին է վկայում
23.08.2023 | 20:09


Դատելով հրապարակային քննարկումներից, անձնական զրույցներից, մի չափազանց տխուր եզրակացության կարելի է հանգել:

Շատերին պարզապես պետք են մարդիկ, ովքեր բոլորի մեղքը իրենց ուսերին կառնեն ու կզոհաբերվեն, ընդ որում, զոհաբերվելը պետք է լինի անդառնալի։

Հաճախ ենք լսում, թե թեհլերյաններ չկան, հերոսներ չկան։

Իսկ ցավն այն է, որ թեհլերյանների փնտրտուքը մեր հավաքական խոցելիության, մեր հավաքական թուլության ու թուլակամության մասին է վկայում։

Կրկին ուզում ենք գտնել մեկին, ով բոլորի փոխարեն կանի այն, ինչ շատերի մտքին է։ Կհաղթի՞, կեցցե՜, կպարտվի՞, թուլակամ ու վախկոտ անվանելով կոչնչացնենք։ Իսկ հետո կմոռանանք։

Մենք առողջացման կարիք ունենք, որից հետո ամեն ինչ կստացվի, հարկ եղած դեպքում, եթե մեր առաջ խնդիր դնենք, կարող ենք աշխարհը մեզ ծառայեցնել, ինչպես ժամանակին վախեցած կարծում էր Լոուրենս Արաբացին։

Մենք դա կարող ենք, մենք դա պետք է անենք, որովհետև միայն այդ դեպքում մենք խաղաղ զարգանալու հնարավորություն կունենանք։

Ես հավատում եմ մեր առողջացմանը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6840

Մեկնաբանություններ