Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Թող ջուրը հորդի թշնամանքի պատերի վրա, մաքրի խեղաթյուրված ինստիտուտներն ու չարաշահված պաշտոնները

Թող ջուրը հորդի թշնամանքի պատերի վրա, մաքրի խեղաթյուրված ինստիտուտներն ու չարաշահված պաշտոնները
27.07.2025 | 15:23

Ջուրը մենք ցողում ենք ոչ թե անպատասխանատու ուրախության համար, այլ՝ միմյանց սթափեցնելու, մաքրագործելու, հիշեցնելու, որ սրբությունները չեն վաճառվում:

Տեսնենք մեր քաղաքներն ու գյուղերը. արդյոք Վարդավառը հնարավոր է նշել մի քաղաքում, որտեղ աղբահանությունն է խնդիր, որտեղ ջրի խողովակները վաղուց մոռացել են, թե ինչ է աղբյուրի մաքրությունը, որտեղ հոգևոր աղբյուրներն էլ կարծես աղտոտվել են ստի, կեղծիքի, կոռուպցիայի ու անպատժելիության լցված հեղեղներից։

Սակայն հենց այս հողի վրա է, որ կարող է ծլել վերածննդի ծաղիկը։ Վարդավառի ջուրը պիտի ոչ միայն մարմինը թրջի, այլև հողը՝ արդարության ու արժեքների սերմեր ցողելով։

Այս Վարդավառին եկե՛ք ջուր ցողենք ոչ թե միայն խաղալու, այլ՝ արթնացնելու համար։

Թող ջուրը հորդի թշնամանքի պատերի վրա, մաքրի խեղաթյուրված ինստիտուտներն ու չարաշահված պաշտոնները։

Թող Վարդավառի ջուրը նոր էջ բացի՝ թե՛ ժողովրդի ինքնագիտակցության, և թե՛ պետության բարոյական պատասխանատվության համար։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 5272

Մեկնաբանություններ