«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

«ДЕРЕВНЯ»

«ДЕРЕВНЯ»
03.06.2008 | 00:00

Բաստիլի գրավման ազգային տոնի նախօրեի գիշերը Փարիզում հրո ճարակ է դարձել 300 ավտոմեքենա, կալանավորվել է 121 կասկածյալ, մեկ օրինապահ թեթև վնասվածք է ստացել հրավառության համար նախատեսված սարքից։ «Տարօրինակն» այն է, որ ամբողջ Ֆրանսիայում չի գտնվել մի Ռոբերտ Քոչարյան, որի մեկ հրահանգով 300 հրկիզված մեքենաների ցանկը լրացնելու գային տասը զոհերն ու հրազենային զենքից տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած երկու հարյուրից ավելի վիրավորները։ Ինչ ուզում եք ասեք՝ Երևանի համեմատ շա՜տ խուլ տեղ է էդ անտեր Փարիզը։

Դիտվել է՝ 13418

Մեկնաբանություններ