Աշխարհը պիտ փուլ գա օսման տաճիկի գլխուն։
Էրգիր պիտ պատռվի ու օսմանցու մեր ու մանուկ իր գիրկն առնի, իմալ օսմանցին ազգ ու տակս` մեր ու մանուկով սրի քաշեց։
Էսպես էր տատս ամեն ապրիլի 24-ին հիշում իր անցավորներին, ովքեր սպանվեցին Ĭttihat ve terakkı երիտթուրքական կուսակցության պարագլուխների ուղիղ կազմակերպմամբ և օսմանյան բանակի ուղղակի ներգրավմամբ։
Ես հավատում եմ, որ եթե անգամ մարդիկ լռեն, ապա քարերը պիտի աղաղակեն։
Իսկ ցեղասպանությունը դեռ շարունակվում է...
Արա ՊՈՂՈՍՅԱՆ