Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Կարող են ծխել, խմել, կանանց հետ հանդիպել

Կարող են ծխել, խմել, կանանց հետ հանդիպել
06.06.2012 | 03:17

Մինչ Եվրո 2012-ին նախապատրաստվող հավաքականների ղեկավարներն ամեն կարգի պատնեշներ են դնում ֆուտբոլիստների առաջ` ընդհուպ սոցկայքերից օգտվելու արգելում, գերմանացիները բավականին լայն ազատություն են տվել իրենց ֆուտբոլիստներին: Նրանք կարող են ծխել, խմել, կանանց հետ ժամանակ անցկացնել: Վերջինս` խաղին հաջորդող օրը: Ամենակարևորը, ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Լյովի, որ ուրիշներին չխանգարեն: Ի դեպ` հավաքականից ծխում է միայն պահեստային դարպասապահ Թիմ Վիզեն: Նա էլ, երևի, դարդից է ծխում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ