Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Նոր «դիմահարդարում» Մաշտոցի պողոտայում

Նոր «դիմահարդարում» Մաշտոցի պողոտայում
27.07.2012 | 02:36

Մայրաքաղաքի չգործող շատրվանները վերագործարկվում են, ստեղծվում են նոր ջրային ավազաններ:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի` Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոցն ընկած հատվածում գտնվող այգու շատրվանը: Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն կզարմացնի գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով: Հանգստի անկյունը լիարժեք իր նպատակին ծառայեցնելու համար կատարվել են նաև կանաչ գոտիների մշակման, ծառերի բուժման և ծառաբների կրապատման աշխատանքներ, անցկացվել է գիշերային լուսավորություն: Առաջիկայում կտեղադրվեն նաև նոր նստարաններ ու աղբամաններ:
Նշենք, որ քաղաքապետի հանձնարարականի շրջանակում շարունակվելու են Գլխավոր պողոտայի արտաքին տեսքի ձևավորման և ամբողջացման ուղղությամբ տարվող աշխատանքները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ