«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Հովսեփ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ. Միայն ՏԻՄ ընտրություննե՞րն են քաղաքական պրոցես

Հովսեփ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ. Միայն ՏԻՄ ընտրություննե՞րն են քաղաքական պրոցես
13.04.2013 | 21:02

Լևոն Տեր-Պետրոսյան. «Մենք քաղաքական ուժ ենք և սատարում, աջակցում ենք միայն քաղաքական պրոցեսներին. կլինի՛ քաղաքական պրոցես՝ մենք այնտե՛ղ ենք, չի՛ լինի՝ մենք այնտեղ չկա՛նք: … Քաղաքական պրոցես ասելով հասկանում ենք ընտրությունները, իմացե՛ք, ուրիշ պրոցես չկա»:

Հիմա որոշ իմ բարեկամներ ինձ ասում են, ոչի՛նչ, լռիր, ՀԱԿ-ը ևս ընդդիմադիր է: Ախր բա որ ընդդիմադիր է, բա որ ՀԱԿ-ի առաջնորդն էլ քաջ գիտակցում է, որ ընտրություններն են հիմնական քաղաքական գործընթացը, ախր եթե իրենք միայն քաղաքական պրոցեսներին են մասնակցում, իսկ հետընտրական գործընթացը համարելով ոչ-քաղաքական՝ չեն միանում, բա այդ դեպքում նախագահական ընտրություններին ինչի՞ չմասնակցեցին՝ խորացնելով ընտրողների ապատիան և դրանով ջուր լցնելով Սերժ Սարգսյանի ջրաղացին: Լա՛վ, չեին ընդունում Րաֆֆի Հովհաննիսյանին, գոնե ՀԱԿ-ի Հրանտ Բագրատյանին պաշտպանեին: Թե՞ միայն ՏԻՄ ընտրություններն են «քաղաքական պրոցես», իսկ նախագահականը՝ ոչ:

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ