Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Սպառազինությունների մրցավազքի հետևանքները

Սպառազինությունների մրցավազքի հետևանքները
03.03.2014 | 20:03

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը հիշեց, թե ինչպես Աստանայում մի երիտասարդ ներկայացնում էր միջուկային շարժումը, հիանալի խոսում էր ռուսերեն և անգլերեն, սակայն ծնվել էր առանց ձեռքերի և ոտքերի: Սրանից Կարինե Դանիելյանը անում է հետևություն, որ պետք է դադարեցնել սպառազինությունների մրցավազքը:

«Արդյոք իմաստ ունի՞, որ մենք զինվենք ու պայքարենք միմյանց դեմ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են տարեցտարի աճում աղետները»,- հարցնում է Կարինե Դանիելյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Արմեն Մանվելյանը նշեց, որ Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն ազգային անվտանգության հարց է: Նա նաև նշեց, որ միջուկային նոր էներգաբլոկի կառուցումը կարող է ապահովել հինգ հազար նոր աշխատատեղ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ