Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Brent նավթի գինը նվազել է 39 դոլարից

Brent նավթի գինը նվազել է 39 դոլարից
02.04.2016 | 11:09

Նավթային գները շարունակում են անկում ապրել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հայտարարությունից հետո, որ թագավորությունը չի սառեցնի նավթի արդյունահանումը, քանի դեռ դա չի արել Իրանը: Brent ապրանքանիշի մեկ բարել նավթի գինը երևանյան ժամանակով 16:20-ի դրությամբ էժանացել է 4 տոկոսով` կազմելով 38,74 դոլար՝ վկայում են ICE բորսայի տվյալները: Մոսկովյան բորսայում դոլարը թանկացել է 2,2 տոկոսով` հասնելով 68,25 ռուբլու, եվրոն` 1,9 տոկոսով` կազմելով 77,69 ռուբլի: Ապրիլի 1-ին սաուդացի արքայազնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է «նավթային դարաշրջանի մթնշաղին»: Նա հայտարարել է, որ երկիրը մտադիր է 2 տրիլիոն դոլար ծավալով ինքնիշխան հիմնադրամ ստեղծել, որի միջոցները կուղղվեն նավթային կախվածությունից ազատվելուն:

Դիտվել է՝ 2598

Մեկնաբանություններ