ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Չնայած բացահայտ գոլին

Չնայած բացահայտ գոլին
16.09.2016 | 10:25

Հետաքրքիր դեպք է արձանագրվել Եվրոպայի 2017 թ. առաջնության որակավորման փուլի Իսրայել-Ռուսաստան մինչև տասնինը տարեկան աղջիկների մրցակցությունում: Ռուս Վալերիա Զարուբինայի դարպասն ուղարկած գնդակն անցել է ցանցի միջով, սակայն հանդիպման անգլիացի մրցավարը չի հաշվել գոլը: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը բողոքարկել է եղածը, սակայն ՈՒԵՖԱ-ն հանդիպման 0:0 հաշիվը թողել է անփոփոխ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ