Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Renault-ի ռուսական մասնաճյուղը սկսում է Renault Kaptur-ի արտահանումը Հայաստան

Renault-ի ռուսական մասնաճյուղը սկսում է Renault Kaptur-ի արտահանումը Հայաստան
03.12.2016 | 01:11

Ֆրանսիական Renault ավտոմոբիլային կոնցեռնի ռուսական մասնաճյուղը սկսում է Renault Kaptur մակնիշի ավտոմեքենայի արտահանումը Հայաստան: Առաքումը իրականացվում է ԵԱՏՄ լիիրավ անդամի Հայաստանի կարգավիճակին համապատասխան: Հայաստանը կլինի 17-րդ երկիրը, որտեղ արտահանվում են Ռուսաստանում արտադրված Renault ավտոմեքենաներն ու պահեստամասերը:


Այսօրվա դրությամբ Ռուսաստանում հավաքում են Renault ավտոմեքենայի մի շարք մոդելներ՝ Renault Logan, Renault Sandero, Renault Sandero Stepway, Renault Duster, և արտահանվում են մերձավոր և հեռավոր արտասահմանյան երկրներ:

Դիտվել է՝ 3330

Մեկնաբանություններ