«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Մշակույթն այլևս Մակունցը չի

Մշակույթն այլևս Մակունցը չի
13.01.2019 | 20:44

Երևանի Արամի 23-ի պամամշակութային շենքի պատի փլուզմանն անդրադարձել է նաև ՀՀ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը: Նրա տեղեկացմամբ՝ բոլոր կառույցները փորձել են անել հնարավորը, բայց պատը չի դիմացել ու փլուզվել է: Վերջինս նկատել է նաև, որ «խճճված խնդիրներով ժառանգություն էր» այդ շենքը, բայց այդ՝ ինքն այլևս ոլորտում անելիք չունի: Բայց մի՞թե կարելի է ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել, ինչ է թե հրաժշետ ես տվել պաշտոնին: Մի՞թե կարելի է ամեն ինչ բարդել նախկին իշխանությունների վրա, ու հարցին համար լուծում չգտնելը պայմանավորել ստացած ժառանգությամբ: Նախկինները վատն էին, վատ ժառանգություն էին թողել, դրա համար էլ մերժվեցին, իսկ դո՞ւք: Չէ՞ որ եկել եք բոլոր հարցերին արդարացի լուծումներ տալու: Այսպես որ շարունակվի, նոր կառավարիչներն ամեն մի վրիպման ու հապաղման համար մեղադրելու են նախկիններին՝ «վատ ժառանգություն էին թողել, ոչինչ անել չկարողացանք» արդարացումով:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ