Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Երեխաների համար առավել անվտանգ դրոշմապիտակներ

Երեխաների համար առավել անվտանգ դրոշմապիտակներ
23.01.2019 | 12:15

Նոր դրոշմապիտակները ավելի ամուր կկպչեն ապրանքներին, կլինեն ավելի փափուկ և կուլ գնալու դեպքում վտանգ չեն ներկայացնի երեխաների համար։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: Միևնույն ժամանակ դրանք փակցվելու են այնպիսի տեղերում, որ հեշտությամբ չպոկվեն։


Մանկական սննդի տարաների վրա փակցված դրոշմապիտակների (ակցիզների), գուցե նաև ծնողների անզգուշության արդյունքում տուժում են երեխաները: Մանավանդ որ կար ժամանակ, երբ դրանք փակցվում էին մանկական ջուր պարունակող շշերի հենց գլխամասում: Ակցիզները կուլ տալու դեպքերն էլ հաճախակիացել էին: Մասնագետների խոսքով՝ եթե ակցիզը ստամոքսում է հայտնվում, վտանգ չկա, բայց եթե կպնում է երեխայի ըմպանին կամ կերակրափողին, կլման դժվարություններ է առաջացնում, փսխում, սրտխառնոց և այլն, բժշկական գործիքով հեռացնում են: Բժշկական միջամտության համար հիմնականում կիրառվում է անզգայացում:


Տևական ժամանակ առաջ, երբ մենք անդրադարձել էինք խնդրին ու հետաքրքրվել՝ ի՞նչ գիտեն այս մասին «Սպառողների ազգային ասոցիացիայում», մեզ ասացին, որ եթե բողոքի դեպքեր լինի, իրենք կարող են դրա հիման վրա հարկային տեսչություն դիմել, զգուշացնել, որ ակցիզները լամինացնեն, որպեսզի երեխաները չկարողանան պոկել, կուլ տալ: Սայլը, սակայն, տեղից չշարժվեց:
Խնդիրն այսօր կարծես որոշակի լուծում է գտնում: Օգտատերերից մեկը կառավարության ֆեյսբուքյան էջի համապատասխան հայտարարությանն անդրադառնալով՝ հետաքրքրվել է՝ հնարավոր չէ՞ պիտակն այնպիսի տեղում փակցնել, որ ապարանքի մասին կարևոր տեղեկությունը չփակեն: Ակցիզն առհասարակ չկիրառելու առաջարկներ էլ կան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ