Աստվածաշունչ մատյանից
											
													05.05.2020 | 00:02
						Քանզի ամոթ կա, որ դեպի մեղք է տանում, ամոթ էլ կա, որ փառք է և շնորհ... Մի՛ եղիր ընդդեմ ճշմարտության և ամաչի՛ր քո անարժանության համար։ Մի՛ ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի՛ դիմակայիր գետի հոսանքին, մի՛ ենթարկիր քո անձը հիմարին, մի՛ ակնածիր հզորից, մինչև մահ պայքարի՛ր հանուն ճշմարտության, և Տեր Աստված կպայքարի քեզ հետ։ Մի՛ եղիր հանդուգն քո լեզվով և ծույլ ու դանդաղկոտ` քո գործերում։
 
Սիրաքի իմաստությունը 4. 25...30-34
						
								Մեկնաբանություններ