Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Չկան «իզմեր» ու «կարմիր գծեր». կարևորն իշխանության պահպանումն է

Չկան «իզմեր» ու «կարմիր գծեր». կարևորն իշխանության պահպանումն է
10.10.2023 | 13:57

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանի նկատմամբ մահափորձ են իրականացրել: Բարեբախտաբար, Արթուրը ողջ- առողջ է:

Ես հիմա ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական եմ հնչեցնում:

Արթուրն այն մարդն է, ով կոնկրետ փաստով ապացուցեց, թե ավագանու ընտրությունների ժամանակ ինչպես են կրթական, բժշկական հաստատությունների աշխատողները «նախիրի» պես տարվում ՔՊ-ի ու Տիգրան Ավինյանի հավաքներին:

Այս բացահայտումից հետո Արթուրի դեմ իշխանությունը բացահայտ հակաքարոզչություն սկսեց, դրան էլ հաջորդեց դանակահարության դեպքը:

Հետևությունները թողնում եմ ընթերցողներին:

«Լադիմիր Լադիմիրովիչին» քծնելով 2021-ին վերարտադրված ու այսօր Արևմուտքի շահախմբերի գուրգուրանքի ու խնամքի տակ գտնվող այս ռեժիմը բացարձակ ավտորիտար է՝ դրան բնորոշ ամբողջ գործիքակազմով:

Հիմա Նիկոլի բոլոր այլանդակությունները խրախուսում է Արևմուտքը՝ նրա «հակառուսական» ծառայությունների դիմաց:

Չկան «իզմեր» ու «կարմիր գծեր». կարևորն իշխանության պահպանումն է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2984

Մեկնաբանություններ