Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բաքվում Սթոլտենբերգը պատասխան կստանար

Բաքվում Սթոլտենբերգը պատասխան կստանար
19.03.2024 | 20:38

Երբ Սթոլտենբերգը Երևանում ասում է «ողջունում եմ Ձեր համերաշխությունը ՈՒկրաինայի հետ», նկատի ունի, որ ողջունում է մեր և ՈՒկրաինայի համերաշխ ճակատագրերը։

Բաքվում նա նման բան իրեն թույլ չի տալիս ասել, որովհետև անմիջապես պատասխան կստանար։ Իսկ Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսայի ճակատագիրը։

Կա մի ճանապարհ՝ դա թույլ չտալու. պարզապես պետք է տեր կանգնել երկրին։ Մեր երկրին պետք է դեէսկալացիա՝ երկրի սահմաններին և երկրի ներսում։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2729

Մեկնաբանություններ