Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

ՈՒկրաինայի ռազմական հետախուզությունը դեռ մարտի սկզբներին անակնկալներ էր խոստանում Ռուսաստանին

ՈՒկրաինայի ռազմական հետախուզությունը դեռ մարտի սկզբներին անակնկալներ էր խոստանում Ռուսաստանին
23.03.2024 | 13:20

Արևմտյան լրատվամիջոցների վարկածը, թե իբր «Իսլամական պետության» ձեռքի գործն է ահաբեկչությունը, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան՝ պատասխաններ։ Հիշեցնեմ.

1. ՈՒկրաինայի ռազմական հետախուզության պետ Կիրիլ Բուդանովը դեռ մարտի սկզբներին անակնկալներ էր խոստանում Ռուսաստանին։ Իհարկե,խոսքը կարող էր լինել Բելգորոդի գործողությունների մասին կամ կոմբինացված գործողությունների, բայց հարցն այն է, որ ժամանակակից տեխնիկական հետախուզության պայմաններում մեծ զորաշարժերն աննկատ չեն կարող մնալ, ինչը վերապահումով կարելի կլիներ որակել անակնկալ։

2. Բուդանովի «անակնկալներ խոստանալուց» ուղիղ երկու օր անց Ռուսաստանում ԱՄՆ-ի, ապա Մեծ Բրիտանիայի դեսպանատները հաղորդագրություն էին տարածել, որով իրենց քաղաքացիներին հորդորում էին հեռու մնալ զանգվածային միջոցառումների վայրերում ներկա գտնվելուց։

3. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը, պարզաբանելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների տարածած հաղորդագրությունները, այսօր հայտարարել է, որ այդ առումով նրանցից հավելյալ տեղեկություններ չեն ստացվել։

Իհարկե, որևէ տարբերակ բացառել չեմ կարող, ամեն բան առայժմ հնարավոր վարկածների մակարդակում է։ ՈՒղղակի, առայժմ նույնքան տարօրինակ է ՈՒկրաինայի նախագահի գրասենյակի` իրենց մասնակցությունը բացառելու անմիջապես արված հայտարարությունը, որքան տարօրինակ է մեղավորությունը «Իսլամական պետության» վրա բարդելու արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների ջանասիրությունը։

Առայժմ զուտ վարկածի մակարդակում հնարավո՞ր է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի և Բրիտանիայի հատուկ ծառայություններին նախապես իրազեկել են, ինչպես Բուդանովն էր նշում, հավանական «անակնկալների» մասին։ Տպավորություն է, որ հենց այս վարկածը արևմտյան լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են խեղդել։

Հ.Գ. ՈՒկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի օգնական Պողոլյակը, եթե հիշում եք, Ղրիմի կամրջի պայթյունը ևս նախ վերագրեց ուկրաինական հատուկ ծառայություններին, մի լավ գլուխ գովեց, ապա ջնջեց գրառումը և դրանում մեղադրեց Ռուսաստանին, թե իբր իրենք են իրենց դեմ սադրանք կազմակերպել։ Հակառակը արեց Միացյալ Նահանգների դեպարտամենտը, անօդաչուներով հարձակումը Կրեմլի վրա նախ համարեց Ռուսաստանի կազմակերպած սադրանք, ապա մեկ ամիս անց ընդունեց, որ հնարավոր է դա արած լինեն Ռուսաստանում գործող ուկրաինական ընդհատակյա ուժերը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ