«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Կինոն վերածվել է սրտին ու մտքին ոչինչ չտվող «էքշըն»-ի

Կինոն վերածվել է սրտին ու մտքին ոչինչ չտվող «էքշըն»-ի
05.09.2025 | 19:09

Իմ մանկության ու վաղ պատանեկության տարիներին եմ ապրել ԽՍՀՄ-ում, հասուն կյանք ոտք դնելը համընկավ երկրի փլուզման հետ: Կյանքիս մեծ մասն անցել է «մարդկությանն իսկական ազատություն պարգևած և սովետի դիկտատուրայից փրկած» կապիտալիզմի «փափուկ գրկում», բայց հուզվում և բավականություն եմ ստանում սովետական ֆիլմերից:

«Թռիչքներ երազում և արթմնի», «Դատավոր Իվանովայի անձնական գործը», «Աշնանային մարաթոն», «Սեր և աղավնիներ», «Մոռացված երաժշտություն ֆլեյտայի համար», «Ծառայողական սիրավեպ» և այլն, և այլն: Այսօրինակ ֆիլմերը երբեք չեն հոգնեցում, հերոսներին կարծես մոտիկից ճանաչած լինեմ. այդ ֆիլմերում իմ կյանքն է, իմ միջավայրն ու կողքիս ապրողների կյանքը: Կինոներում ոչ պարզունակ դրամատիզմ կա՝ հոգիդ «ճանկռող» ու սնուցող:

Այսօր էլ ռուսական կինոինդուստրիան քնած չէ, հարյուրավոր ֆիլմեր ու սերիալներ են նկարահանվել ու նկարահանվում, բայց այսօրվա կինոներում ես չկամ. Ո՛չ քրեական հեղինակությունների «ռազբորկաներում», ո՛չ հարուստների ու իրենց սպասուհիների «սրտաճմլիկ» սիրավեպերում, ո՛չ գլամուր կոմեդիաներում՝ դզած-փչած, բրենդային շորերով դերասանների անկյանք խաղով, ո՛չ մարմանավաճառների անհաջող բախտի մասին պատմող ողբերգություններում:

Հասարակ, միջակ ապրող, աշխատող մարդու մասին պատմող ռուսական կինոն վախճանվել է:

Կինոն կամ վերածվել է էկրանին սույն րոպեին , համակարգչով նկարած «էքշըն»-ի՝ սրտին ու մտքին ոչինչ չտվող, կամ հեռուստասերիալների՝ նորից ո՛չ պահանջկոտ հանդիսատեսի համար:

Հ. Գ. 2022-ին եմ գրել, չգիտեի, որ գալու է էժանագին «ռիլլերի» ժամանակը՝ նայեցիր ու հաջորդ րոպեին մոռացար:

Ռուզաննա Պետրոսյան

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ