Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետի ծննդյան տարեդարձի առիթով Գրիգոր Մովսիսյան ընտանիքն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Վեհափառին հանդիպելու, օրվա առիթով շնորհավորելու, նրա բարձր օրհնությունը ստանալու երջանկությունն է ունեցել։
Ի հիշատակ նվիրական օրվա, Նորին Սուրբ Օծությանն է նվիրաբերվել Հայոց հավատքի տների պատկերաշարք, որոնց գերազանց մասը վերանորոգվել և հիմնանորոգվել է Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին։
Պատկերաշարը Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսնական զույգի նախաձեռնությամբ իրականացրել է շնորհալի գծանկարիչ, լրագրող, արվեստաբան Լևոն Լաճիկյանը, ով նույնպես Վեհափառին իր շնորհավորանքն ու խոնարհումը բերելու երջանկությունն է ունեցել։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ