ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

«Միջանցք» տերմինն առաջին անգամ շրջանառել է «Կոմերսանտ» պարբերականը

«Միջանցք» տերմինն առաջին անգամ շրջանառել է «Կոմերսանտ» պարբերականը
12.09.2025 | 12:23

Նորից ու կրկին բացատրում եմ.

- 2020 թ նոյեմբերի 9/10 - ի եռակողմ հայտարարությունը պայմանագիր չէ:

Պատերազմը դադարեցնելու պարտավորություն է :

Այդ փաստաթուղթը ունի երկու կողմ ՝ պահանջատեր, Ադրբեջան և պարտատու՝ Հայաստան:

Եվ պատերազմը իր հեղինակությամբ դադարեցնող միջնորդ՝ Ռուսաստան:

Հայաստանն իր ստորագրությամբ պարտավորվել է կատարել այն պահանջները, որոնք պահանջում է Ադրբեջանը:

Ադրբեջանն էլ իր ստորագրությամբ հաստատել է իր պահանջների ցանկը:

Միջնորդ Ռուսաստանն էլ իր ստորագրությամբ հավաստել է, որ երկու կողմն էլ կկատարեն իրենց խոստացած ստորագրածը:

Կասեք՝ իսկ ի՞նչ է այդ չարչրկված 9-րդ կետի այն պահանջը, թե Ադրբեջան-Նախիջևան «... Տրանսպորտային երթևեկության վերահսկողությունը իրականացնում են ՌԴ սահմանապահ ուժերը»։

Դա էլ պատերազմը դադարեցնելու միջնորդավճարն է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պարտավորվել են վճարել Ռուսաստանին:

Ընդունված պրակտիկա է։ Միջնորդը պիտի շահ ունենա:

Օրինակ՝ 1879 թ ռուս-թուրքական պատերազմը դադարեցնելու միջնորդ Բրիտանիան ,Թուրքիայից պահանջեց որպես միջնորդավճար Կիպրոսը և ստացավ:

Այդ Հայտարարության մեջ միջանցքի հեռավոր ակնարկ անգամ չկա:

Լաչինի միջանցքի հետ համեմատականն էլ մեր հիվանդ երևակայության արգասիքն է:

Միջանցք տերմինը առաջին անգամ շրջանառել է «Կոմերսանտ» պարբերականը,

Եռակողմ հայտարարության հրապարակման հենց հաջորդ օրը ՝ իր նոյեմբերի 11-ի

առաջնորդողում:

«Կոմերսանտի» ֆինանսավորման աղբյուրներից մեկը ադրբեջանցի միլիոներ Աղալարովն է...

ՈՒ «Կոմերսանտի» հրապարակ նետած այս միջանցք տերմինը, մի կողմից մեր ընդդիմության թեթև ձեռքով, մյուս կողմից էլ ալիևյան իշխանության ու մամուլի կողմից այնքան հոլովվեց, որ դարձավ միջազգային տերմին ՝ «Զանգեզուրյան միջանցք» անունով, որը Ալիևի բերանից էլ դուրս չի գալիս:

Դուրս գա, թե դուրս չգա, արտատարածքային միջանցք չի լինի, մանավանդ որպես «Միջին Միջանցքի» մի հատված, ինչը վերջին օրերին հաճախակի կրկնում է Ալիևը:

Ամենայն հավանականությամբ, անգամ որպես սովորական ճանապարհ էլ չի գործի:

Թուրքիան թույլ չի տա:

Այդ կապուղին խփում է Թուրքիայի ներքին արտադրողին:

Անգամ արդեն Չինաստանն է կորցրել իր հետաքրքրությունը:

Եթե 2020 թվին շահագրգռված էր ու աջակցեց այդ ճանապարհի Արցախի «խցանումը» բացելուն,

ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպայի միջին խավի խիստ նվազման, հետևաբար այդ խավի գնողունակության անկման պատճառով այլևս իմաստ չկա:

Զանգեզուրյան միջանցքի հարցը կդառնա ակտուալ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն ոչ միային Բոսֆոր ու Դարդանել նեղուցների վերաբերյալ Մոնտրոյի կոնվենցիան, այլև նոր բացվող Ստամբուլ նեղուցով անխոչընդոտ երթևեկի հարցերը:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ