Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից, և դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի։
Մի կողմ դնենք ստամոքսատնտեսական խնդիրները, որոնք հայ ժողովրդի մի զգալի հատվածն առաջնային է համարում (չնայած, այդ հարցում էլ չի կարողանում հասկանալ վիճակը)։
Ովքե՞ր են լրացնելու աշխարհաքաղաքական առումով «դատարկված» տարածաշրջանը։ Դա պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ ունենալ, ուղղակի պետք է հիշել, թե ինչ է եղել մինչև ռուսների գալը։
16-րդ դարից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս տարածքը եղել է Օսմանյան կայսրության և Պարսկաստսնի մրցակցության վայր, ու հիմնական պատերազմներն ընթանում էին Երևանի բերդի համար, որը հենց դրա համար էր կառուցվել։
Այդ պատերազմներում հիմնական զոհերն ու տեղահանությունների «մատերիալը» հայերն էին։
Սա է նորից կրկնվելու, իսկ Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում, քցում են ու օգտագործում:
Ստեփան Դանիելյան