ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Ասպարեզ մտած «բիրդան փիլիսոփաները»

Ասպարեզ մտած «բիրդան փիլիսոփաները»
24.12.2024 | 10:44

Մեկը 21-րդ դարում «բացահայտեց» հեծանիվի առանձնահատկությունները (մինչդեռ Լեոնարդո դա Վինչիի ժամանակներից՝ 16-րդ դարից սկսած, մարդկությունը գիտի հեծանիվի նշանակությունը մարդու կյանքում), մյուսն էլ «հայտնագործեց» կրթության կարևորությունն ու մոդայիկ լինելը, այնինչ, կրթվելը մարդու կյանքում կենսական անհրաժեշտություն է եղել, բայց ոչ՝ մոդայիկ, բոլոր ժամանակներում՝ թերևս, աշխարհի արարման պահից սկսած։ Եվ կրթության, իմացության լավագույն բանաձևումը տվել է Սոկրատեսը դեռևս մ.թ.ա. 5-4-րդ դարերում։ Իսկ նորօրյա «փիլիսոփաները» 2025 թիվը մեզ համար հայտարարում են որպես կրթվելու տարի (աշխարհ, մի խնդա)։

Կրթվում , ինտելեկտուալ դառնում են ամենօրյա մտավոր տքնաջան աշխատանքի արդյունքում։ Գանգուր (խուճուճ) բառեր օգտագործելը, ինչպիսին է, օրինակ, փրայմըրիզը, դեռևս չի նշանակում լինել կրթված, մանավանդ որ, օտարահունչ այդ բառի հայերեն համարժեքն էլ կա՝ նախնական ընտրություն գեղեցիկ արտահայտությամբ։

Պատկերացնու՞մ եք, մի քառասուն տարի առաջ, երբ ողջ էին մեր ՄԵԾԵՐԸ՝ Վ. Համբարձումյանը, Վ. Պետրոսյանը, Շիրազը, Սահյանը, Մաթևոսյանը, մյուսները, ոմն մեկը հայտարարեր կրթվելու տարվա մասին։

Դե, հիմա դուք ասեք՝ աշխարհը մորեխը կերե՞լ է:

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7589

Մեկնաբանություններ