Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Եթե ուզում ես քանդել երկիրը, ազատություն տուր ավանակներին

Եթե ուզում ես քանդել երկիրը, ազատություն տուր ավանակներին
06.02.2025 | 08:12

Ավանակը կանգնած էր` ծառին կապված: Մոտով անցնելով` սատանան կապը քանդեց: Ավանակը գնաց հարևանների քաղաք և կերավ, ինչ աչքը կտրեց: Հարևանի կինը, տեսնելով այդ, հրացանն առավ ու կրակեց ավանակի վրա: Ավանակի տերը, լսելով կրակոցի ձայնը, դուրս եկավ փողոց, տեսավ իր ավանակին` սատկած, և կրակեց հարևանի կնոջ վրա: Տուն դառնալիս հարևանն իր կնոջը մեռած գտավ և սպանեց իշատիրոջը: Իշատիրոջ երեխաները, տեսնելով իրենց հորը` մեռած, կրակի մատնեցին հարևանի տունը: Վրիժառու հարևանը սպանեց նաև նրանց:

Հարցրին սատանային.

- Ի՞նչ արեցիր:

- Ոչինչ,- պատասխանեց,- ես միայն ազատություն տվեցի ավանակին:

Բարոյական ընդհանրացում: Եթե ուզում ես քանդել երկիրը, ազատություն տուր ավանակներին:

Դավիթ Գյուլզադյան

Թարգմանաբար` Ռուզաննա Խիտարովայի էջից (Ruzanna)

Դիտվել է՝ 9470

Մեկնաբանություններ