ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն։ Ալիևը ժամանել է Չինաստան ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով։               
 

Անպատեհ մեյդան ընկնելու մեծամիտ մարմաջը մեզ միշտ տարել է անհաջողությունից անհաջողություն

Անպատեհ մեյդան ընկնելու մեծամիտ մարմաջը մեզ միշտ տարել է անհաջողությունից անհաջողություն
18.01.2025 | 11:01

Մենք դեռ չենք հասկացել մի շատ կարևոր բան, որ հաջողակ հասարակությունը միայն ղեկավարողներից ու կռվողներից չի կազմված լինում, և նրանց արանքներում իրենց համեստ տեղը պետք է ունենան նաև ինչ-որ բան հասկացողները։

Ամեն ինչում առանց հասկանալու և առաջինը լինելու ու անպատեհ մեյդան ընկնելու մեծամիտ մարմաջը մեզ միշտ տարել է անհաջողությունից անհաջողություն։

Մարդկության պատմության վաղնջական ժամանակներից սկսած՝ մարդիկ այդ բանը հասկացել և իրականացրել են այն քրմերի ինստիտուտի տեսքով, որը նաև իշխանության բաժանման սաղմնային ձև է եղել։

Ափսոս է նաև, որ այդ բացը լրացնելու կոչված գիտությունների ակադեմիան իր էությամբ շատ հեռու է քրմական իմաստով ու բովանդակությամբ հասկացողների նպատակային ամբողջություն լինելուց։

Նորմալ հասարակության մեջ իսկական հասկացողները վճռական ուժ են, որոնք, աշխարհի գործերին ինչ-որ չափով ծանոթ լինելով, տեղայնացնում են դրանք ու դառնում հաջողության գրավական։

Միայն թե պետք է կարողանալ դառնալ նորմալ հասարակություն, որի առաջին քայլն էլ ադեկվատ ղեկավար ունենալն է, որն էլ, ավտորիտար մենթալիտետի ու կառավարման պայմաններում, կստեղծի իր նմաններից կազմված իշխանական հիերարխիա։

Առանց իրերը, երևույթներն ու պրոցեսները բազմակողմանիորեն հասկանալու՝ նորմալ հասարակական կյանք լինել չի կարող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ