-
17.03.2025|
00:01
Շնորհակալ եմ Տեր Աստված, քո տված ամեն շնչի համար:
-
16.03.2025|
00:01
Բարերար եւ բազումողո՛րմ Աստուած, Քո անմոռաց գիտութեամբդ եւ անբաւ մարդասիրութեամբդ յիշեա՛ զամենայն հաւատացեալս ի Քեզ եւ ողորմեա՛ ամենեցուն:
-
15.03.2025|
00:01
Քրիստոս, Որդի Աստծո, ներողամիտ ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա Քեզ դավանողներիս,
Քո ողորմությամբ քավիր և ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ՏՈՒՐ մեր մեղքերին:
-
14.03.2025|
00:01
Իմաստութի՛ւն Հօր Յիսուս, տո՛ւր ինձ զիմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի Քո յամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա՛ զիս. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
-
13.03.2025|
00:01
Հասեալքս ի ժամ երեկոյիս ամենեքեան անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։
-
12.03.2025|
00:01
Սիրեցե՛ք Տիրոջը, ո՜վ նրա բոլոր հավատարիմներ.
Տերը պահում է հավատացյալներին և ավելին է հատուցում նրան,
ով ամբարտավանություն է գործում։
-
11.03.2025|
00:01
Աղոթում և խնդրում եմ հավատով քանզի,
Տե՛ր, հույսս Քեզ վրա դրի, դու ես Աստուածն իմ և հավատում եմ, որ
«Քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր»։
-
10.03.2025|
00:01
Միայն մեկ ձայն կա, որ կարող է ինձ գոտեպնդել և հոգիս զմայլել. Քո ողորմության քաղցրանուշ մեղեդին։
-
09.03.2025|
00:01
Առավոտյան քո ողորմությունն ինձ լսելի դարձրու,
քանզի, Տե՛ր,
հույսս քեզ վրա դրի։
-
08.03.2025|
00:01
Գոհանամք զՔէն, Տէր Աստուա՛ծ մեր, որ երեւելի լուսով Քով զուարճացուցեր զամենայն արարածս Քո, իսկ իմանալի լուսով պատուիրանաց Քոց զամենեսեան լուսաւորեցեր զհաւատացեալս ի Քեզ: