«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Հաղթեց ժամանակին, որ Աստծո որդիներին է հաջողվում միայն

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Հաղթեց ժամանակին, որ Աստծո որդիներին է հաջողվում միայն
10.01.2014 | 10:30

Լևոնին անձամբ ճանաչելու բախտ չունեցա, պատիվը չունեցա: Պահը չեղավ, առիթը չեղավ: Ժամանակը միշտ անվերջանալի, անպարփակ է թվում, ժամանակի վերջը չի երևում երբեք: Ու թվում է, թե պահն ու առիթը մի օր կգան, մի օր գալու են: Լևոնին «ծանոթացա» Հրանտի միջոցով: «Հայ մտավորականությունը դժվարություններ կունենա: Հետո արդեն ազգը. որովհետեւ ազգի կոչումը մշակույթ ստեղծելն է, անպայման կտա զարգացման էն հնարավորությունները, որոնց մեջ թումանյաններ ու չարենցներ էին բարձրանում: Այսօր... արդեն երրորդ օրն է, կարծես ինձ մի մեծ պարգեւ են տվել: Կարծես փողոցում մի գեղեցկուհի է անցել կողքովս, կամ կենարար մի բան են ինձ պարգևել կարծես: Ինչ է եղել. «Գարուն» ամսագրում կարդացել եմ Լևոն Խեչոյանի երկու պատմվածքը»: Վազեցի «Գարունը» փնտրելու: Տարիներ առաջ էր, շատ տարիներ: Ուզում էի մշակույթ ստեղծողին ծանոթ լինել: Ուզում էի բարձրացող թումանյաններին ու չարենցներին տեսնել: Հրանտը՝ Մաթևոսյան Հրանտն ասել էր «Կյանքը գիտի և գիտի՝ գրականությունը ինչ է: Մեր պայմաններում իր ճշմարիտ էջերը շարադրել է: Նշանակում է՝ մեր մշակույթի վերջը չի, և հակառակը՝ գրականությունը մի լավ ժամանակի առաջին օրերն է ապրում…Մարմնական տվյալները նույնպես լավ էին, մարմինը ֆիզիկապես ինձ դուր եկավ. կարծես պինդ և քաջ տղա է»։ Հիմա էդ «պինդ ու քաջ» տղան, թեպետ պինդ ու քաջաբար, կարծես մահին պարտվեց, բայց հաղթեց ժամանակին, որ շատ քչերին է հաջողվում, որ երևելիներին է հաջողվում, որ Աստծո որդիներին է հաջողվում միայն: Ժամանակին հաղթեց, որովհետև ինքն արդեն այլևս ժամանակի մեջ է, ու աղավնիներն այլևս «երկնքից կախված, առանց վայրէջքի, շրջապտույտ ու շրջապտույտ» պտտվելու են նրա վրա։

Դիտվել է՝ 3715

Մեկնաբանություններ