Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Չպետք է ենթարկվել թշնամու տեղեկատվական-հոգեբանական գրոհներին»

«Չպետք է ենթարկվել թշնամու տեղեկատվական-հոգեբանական գրոհներին»
08.07.2022 | 07:31

Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներն օգտագործում է հայ ազգի ու պետության վրա հոգեբանական, քարոզչական ճնշումներ գործադրելու համար։ Դա տեղեկատվական պատերազմի մեջ կոչվում է «առավելագույնի ձգտումով լավագույնին հասնելու» տեխնոլոգիա։


Այսինքն, Ադրբեջանը շարունակ խոսում է անիրականանալի պահանջների մասին (Երևանը, իբրև թե, Ադրբեջանի պատմական ժառանգություն, Սևանա լճին տիրանալու քայլեր և այլն), մինչդեռ իրականում ունի բոլորովին այլ նպատակներ, որոնց բավարարումը փրկություն կարող է թվալ հայ հանրությանը' նախորդ պահանջների համեմատ։


Սա պետք է գիտակցեն հայերը և չենթարկվեն թշնամու տեղեկատվական-հոգեբանական գրոհներին։ Դրանք լայնորեն կիրառվում են նաև հայ պաշտոնյաների նկատմամբ, ու ցավալի է, որ արդյունք ունենում են։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8138

Մեկնաբանություններ