Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Հիմա վիրահատական կոշտ միջամտություն է պետք

Հիմա վիրահատական կոշտ միջամտություն է պետք
28.10.2024 | 12:35

Քաղցկեղի մասին գիտե՞ք։ Առանձին մեթաստազներ թաքուն տարածվում են մարդու ամբողջ օրգանիզմում՝ սկզբում ամենևին ցույց չտալով իրենց վտանգը։ Մարդը հանգիստ ապրում է, չգիտակցելով, որ իր մեջ թշնամին է բույն դրել ու քայքայում է ամբողջովին։ Ու երբ մեթաստազները հասնում են որոշակի հաջողության, միանգամից գլուխ են բարձրացնում և մարդուն կանգնեցնում փաստի առաջ։ Ավելի ճիշտ՝ մահվան առաջ։ Ուշ շրջանում հայտնաբերված քաղցկեղով հիվանդ մարդը երկար չի ապրում՝ մի քանի ամսից մինչև, լավագույն դեպքում, մի քանի տարի։

Քաղցկեղը հնարավոր է հաղթահարել, եթե մարդը հետևողական լինի իր առողջության նկատմամբ և պարբերաբար ստուգումներ անցնի, բժիշկներն ասում են՝ օնկո մարկեր հանձնի՝ քաղցկեղածին բջիջների գոյությունը հայտնաբերելու և ոչնչացնելու համար։

Նույնը պետության դեպքում է։

Նախկին իշխանությունների հանցավոր անհոգության օրոք մեր երկրում աստիճանաբար տարածվեցին ու մեթաստազների նման բոլոր ոլորտներում տեղավորվեցին Սորոսից սնվող տականքները, որոնք կանանց իրավունքների, ԼԳԲՏ-ների, սոցիալական հավասարության և այլ անունների տակ թաքուն քանդեցին երկրի ամբողջ համակարգը, ժողովրդի մտածողությունը փոխեցին, գնեցին պետական պաշտոնյաներին, շատերին մղեցին հանցանքների ու դրանցով շանտաժ արեցին, քանդեցին բանակի ավանդույթները, քանդեցին ընտանիքի հայկական արժեքները։

Հենց դա մեր երկրի քաղցկեղն է։

Ու կարևոր պահին, երբ զգացին, որ կոնկրետ հաջողություն ունեն, գլուխ բարձրացրին ու ծնկի բերեցին երկիրը, հանձնեցին Արցախը և շարունակում են սպանել ամեն ինչ։

Նախկին իշխանությունները աչք փակեցին մեթաստազների տարածման վրա, և հիմա ուշ է օնկո մարկեր հանձնելու առումով։ Հիմա նախ պետք է քիմիաթերապիա և ապա՝ վիրահատական կոշտ միջամտություն։

Բոլոր դեպքերում, այսպես եթե շարունակվի, Նիկոլի ու մյուսների բերած քաղցկեղը կսպանի մեր երկիրը։ Ուրեմն մեկ տարբերակ կա՝ կոշտ վիրահատություն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5156

Մեկնաբանություններ