ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Ամեն ինչ և ամեն ոք իր ժամանակին կստանա իր գործունեության գնահատմանը

Ամեն ինչ և ամեն ոք իր ժամանակին կստանա իր գործունեության գնահատմանը
15.04.2025 | 05:55

Քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը միաձայն կրկնում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, Հայաստանում հիմնականում պրոիշխանական «ծաղրածուները», որոնց նախկինում անվանում էին «պալատական ծաղրածուներ», միաբերան համոզում են հայ ժողովրդին, թե իբր փաշինյանական սահմանադրական փոփոխությունները վաղուց նախատեսված էին, և չունեն կապ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների հետ։

Այս թշնամաբարո կերպարները անգամ այնքան հեռուն են գնում, որ սկսել են համոզել, թե իբր Ադրբեջանը և Թուրքիան չեն ուզում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի և իբր միայն դրա համար են Ադրբեջանն ու Թուրքիան նման պահանջ դնում։

Համաձայնեք, որ առնվազն մարդ պետք է մտավոր հետամնաց լինի, նման հիմարություններ կրկնելու համար, բայց խնդիրը այն է, որ այս մարդիկ մտավոր հետամնացներ չեն, այլ ընդամենը «պալատական ծաղրածուի» իրենց դերն են կատարում, որը հակոտնյա է Հայաստանի և հավաքական հայության շահերին։

ՈՒ հիշեք, մինչ օրս մեր երկրի բոլոր ձախորդությունների մեղքը իշխող ուժի հետ հավասարապես կիսում է իմբեցիլ թվացող, բայց իրականում թշնամու ցանկությունների հետ գործակցող պալատական փորձագետների բանակը։

Ամեն ինչ և ամեն ոք իր ժամանակին կստանա իր գործունեության գնահատմանը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ