ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • Երկարատև հղիությունը սպառնում է երեխայի հիպերակտիվությանը

    Երկարատև հղիությունը սպառնում է երեխայի հիպերակտիվությանը

    22.12.2013| 12:51
    Երկարատև հղիությունը երեխաների համար մի քանի անգամ ավելի վտանգավոր է, քան ճիշտ հղիության ժամկետը: Եվ շատ են դեպքերը, երբ սովորականից երկար հղիություն տարած կանանց երեխաները տառապաում են վարքային տարբեր խնդիրներով, խաթարվում է հիպերակտիվությունը: Այդպիսի եզրակացության են եկել հոլանդացի գիտնականները:
  • Երեխային շտապ անհրաժեշտ է ողնաշարի  վիրահատություն

    Երեխային շտապ անհրաժեշտ է ողնաշարի վիրահատություն

    21.12.2013| 23:20
    2001 թ.-ին ծնված Ասատուր Մանուկյանին շտապ անհրաժեշտ է ողնաշարի Լ3 Լ5 վիրահատություն, որն արժե 35000 ամն դոլար: Վիրահատությունը կատարվում է Մոսկվայում և Գերմանիայում: Խնդրում ենք բոլոր բարի մարդկանց որոշ չափով օգնել երեխային` ազատվել հաշմանդամությունից.
  • Թայվանում  օրինականացնում են փոխնակ մայրությունը

    Թայվանում օրինականացնում են փոխնակ մայրությունը

    20.12.2013| 13:53
    Թայվանի իշխանությունները պատրաստ են օրինականացնել փոխնակ մայրությունը, բայց` որոշակի սահմանափակումներով: Օրինագիծում նշվում է, որ «Փոխնակ մայրության» հաճախորդները պարտադիր պետք է ամուսիններ լինեն, որոնց համար երեխային կրող և ծնող կինը պետք է ֆիզիկապես և հոգեպես առողջ լինի:
  • Գեր երեխաների մոտ չափազանց մեծ է սթրեսի հորմոնը

    Գեր երեխաների մոտ չափազանց մեծ է սթրեսի հորմոնը

    20.12.2013| 13:46
    Գեր երեխաների մոտ բարձր մակարդակում է գտնվում կարտիզոլը, որը նաև կոչվում է սթրեսի հորմոն: Դա հայտնաբերել են ամերիկացի գիտնականները: Այդ մասին հոդվածը հրապարակվել է գիտական Clinical Endocrinology & Metabolism (Կլինիկական էնդոկրինոլոգիայի և նյութափոխանակություն) ամսագրում: Այսպիսի եզրակացության եկել են գիտնականները փորձարկումների արդյունքում: ՄասնակՑել են 20 երեխաներ, ովքեր տառապում են գիրությամբ, և ևս 20-ը` առանց ավելորդ քաշի:
  • Համագործակցության նոր հեռանկարներ

    Համագործակցության նոր հեռանկարներ

    18.12.2013| 15:44
    CD-ի (Պաթոլոգիայի, բջջաբանության զարգացում հասարակական կազմակերպություն) լիազոր անդամ Այծեմնիկ Ասատրյանն արդեն չորրորդ տարին է, ինչ համակարգում է «Հայ–ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագիրը, որի մասին տեղեկացված են թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում։ 2013թ. ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրը գրանցել է PCD Հայաստանի մասնաճյուղը՝ առաջինը Կովկասում:
  • Կերակուրը քչփորելը օգտակար է երեխաներին

    Կերակուրը քչփորելը օգտակար է երեխաներին

    14.12.2013| 15:39
    Կենսաբանները իրականացրել են մի շարք ուսումնասիրություններ և պարզել, որ փոքր երեխաներին չպետք է մեղադրել, երբ նրանք ուտելու ժամանակ կեղտոտում են իրենց` ձեռքերը մտցնելով շիլայի կամ կարտոֆիլի պյուրեի մեջ: Պարզվում է, որ դա որոշակի առավելություններ ունի:
  • «Հայկական դեղաբուսային թեյերն  առողջության համար  ամենաօգտակար ըմպելիքներից են»

    «Հայկական դեղաբուսային թեյերն առողջության համար ամենաօգտակար ըմպելիքներից են»

    13.12.2013| 12:05
    Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է (International Tea Day): Այն սահմանվել է 2004-ին՝ համաշխարհային հասարակական ֆորումի որոշմամբ` միջազգային կազմակերպությունների և պրոֆմիությունների հետ բազմաթիվ քննարկումներից հետո: Օրվա շրջանակներում անցկացվող տոնակատարությունները, որոնք հիմնականում նշում են թեյահումքի վերամշակման ու արտադրության մեջ մասնագիտացված և առաջատար երկրները (Հնդկաստան, Շրի Լանկա, Բանգլադեշ, Նեպալ, Վիետնամ, Ինդոնեզիա, Քենիա, Մալայզիա, ՈՒգանդա և Տանզանիա), նպատակաուղղված են կառավարությունների և քաղաքացիների ուշադրությունը հրավիրելու վերջինիս վաճառքի և արտահանման հետ կապված կարևորագույն խնդիրներին:
  • Ցուրտ եղանակին աճում են սեռական խանգարումները

    Ցուրտ եղանակին աճում են սեռական խանգարումները

    11.12.2013| 16:17
    Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա ՀԱԿՈԲՅԱՆԸ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ցուրտ եղանակներին համեմատաբար ավելի շատ է արձանագրվում սեռական խանգարումների աճ` պայմանավորված խրոնիկական բորբոքային հիվանդություններով, ինչը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր ադապտացիոն մեխանիզմների ընկճման:
  • Ամանորն ու ոչ ցանկալի հղիությունները

    Ամանորն ու ոչ ցանկալի հղիությունները

    10.12.2013| 20:50
    Մոտենում է Նոր տարին. և ինչպես հետազոտությունն է պարզել` այդ ընթացքում մեծանում է նաև չնախատեսված հղիությունների քանակը: Այդ օրերին կանայք իրենք իրենց մեծ անակնկալ են մատուցում` հղիանալով խմիչքի ազդեցության տակ, ոչ գիտակից վիճակում: Հետազոտողները պարզել են, որ մոտ 51 տոկոս կանայք, ովքեր թեժ Ամանոր են նշում, մեծացնում են չնախատեսված հղիության վտանգը: Ինչ խոսք, ոմանց համար դա իսկական ամանորյա նվեր է, ոմանց համար էլ` իսկական գլխացավանք: Հետազոտողները նշել են, որ չնախատեսված հղիությանը նպաստում են ալկոհոլն ու տոնական մթնոլորտը, ինչը պարզապես մոռացնել է տալիս հակաբեղմնավորիչների մասին:
  • Ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը հանձնվել է պետական որակի ՊԱԳ հավաստագիր

    Ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը հանձնվել է պետական որակի ՊԱԳ հավաստագիր

    10.12.2013| 14:19
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում աշխատանքներն է սկսել «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո անցկացվող «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը: