Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Պատերազմի 3-րդ օրը որոշեցի «Իսկանդեր» կիրառել Բաքու-Ջեյհան նավթատարի ուղղությամբ, Փաշինյանը կտրականապես արգելեց

Պատերազմի 3-րդ օրը որոշեցի «Իսկանդեր» կիրառել Բաքու-Ջեյհան նավթատարի ուղղությամբ, Փաշինյանը կտրականապես արգելեց
24.02.2021 | 22:28

Ռուսաստանաբնակ լրագրող, ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ռուսական «Իսկանդեր» համալիրների անարդյունավետության մասին աղմկահարույց հայտարարությանը:

«Եթե շոշափվում է «Իսկանդեր»-ների թեման, կպատմեմ. Մոսկվայում, մոտ մեկ ամիս առաջ, բարդ, երկար զրույց եմ ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ամեն ինչի մասին պատմել չեմ կարող, բայց եթե Նիկոլը բարձրացրել է այս բացառիկ զենքի թեման, մեջբերեմ բառացի այն, ինչ Օնիկն է ասել, իսկ դատողությունները թողնում են ձեզ.«Պատերազմի երրորդ օրը ես` որպես ԳՇ պետ, որոշեցի «Իսկանդեր» կիրառել ռազմավարական նշանակություն ունեցող երկու օբյեկտի` Բաքու-Ջեյհան նավթատարի և ևս մեկի նկատմամբ: Փաշինյանը կտրականապես արգելեց` չնայած ռուսները հասկացրին, թե ձեր գործն է, ձեր պատերազմն է: Շուշիի դեմ հարձակումից երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու «Իսկանդեր»-ներով հարվածել անմիջապես Շուշիի մատույցներում թշնամու կենդանի ուժի ահռելի կուտակման ուղղությամբ: Փաշինյանը կտրականապես արգելեց` ասելով, որ միջազգային հանրությունը մեզ կանիծի, եթե մենք միաժամանակյա սպանենք թշնամու մի քանի հազար զինվոր: Միակ դեպքը, երբ ինձ թույլ տվեցին «Իսկանդեր» կիրառել, արդեն Շուշի քաղաքի վրա էր: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից և քաղաք մի քանի տանկ մտցվեց: Երկու օրից հրաման ստացա` թողնել Շուշին ու նահանջել»:

Դիտվել է՝ 160110

Մեկնաբանություններ