Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Դպրոցներում սկսեցին «Գորիսի մեղր» վաճառել և «մատաղի գումար» հավաքել

Դպրոցներում սկսեցին «Գորիսի մեղր» վաճառել և «մատաղի գումար» հավաքել
13.06.2025 | 18:29

Ի՞նչ կլինի, եթե Ձեր բնակարանի դուռը թակեն «Գորիսի մեղր» վաճառողները կամ «մատաղի գումար» հավաքողները: Դուք վերջիններիս կամ կտաք գումարը, կամ չեք տա` կհրաժարվեք:

Իսկ ի՞նչ կլինի, եթե հրաժարվելու դեպքում, «Գորիսի մեղր» վաճառողը կամ «մատաղի գումար» հավաքողը Ձեզանից հրաժարվելու պատճառի վերաբերյալ գրավոր հաշվետվություն պահանջի: Այսինքն` գրի, թե ինչու չես ցանկանում «Գորիսի մեղր» գնել կամ «մատաղի գումար» տալ: Իհարկե, սա աբսուրդի ժանրից է, սակայն... Եկեք չմոռանանք, որ Նոր Հայաստանում ենք ապրում:

Ուրեմն, ՀՀկրթության, գիտության, մշակույթիևսպորտինախարարությունն ինչ-որ գրանտակերների հետ միասին դպրոցներում որոշել է «բարելավել աշակերտների սոցիալ-հուզական բարեկեցությունը»: Մի կողմ թողնենք լավ ծրագիր է դա, թե վատ: Խնդիրն այլ է: Աշակերտների ծնողներից հարցնում են` արդյո՞ք համաձայն եք ծրագրի իրականացմանը: Եվ, եթե ծնողը համաձայն չէ, ապա «պարտավոր է» գրավոր ՀԻՄՆԱՎՈՐԵԼ անհամաձայնության պատճառը (՞՞՞):

Անտանելի է դառնում Նոր Հայաստանում: Այսպես շարունակվելու դեպքում մենք պարտավորված կլինենք «Գորիսի մեղր» վաճառողներին և «մատաղի գումար» հավաքողներին գումար չտալու պատճառի վերաբերյալ գրավոր «ատչոտ» ներկայացնել:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ