Վաղը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ը, ճակատագրական օր է Նոր Հայաստանի ընտրյալ լակոտակրատիայի համար. ԱՄՆ նախագահ Թրամփը հանդիպելու է ժողվարչապետ փաշինյանին և Ալիև էֆենդուն, պաշտոնական պատճառը՝ իբր, Միացյալ Նահանգների ուշքնումիտքը Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հաստատումն է:
Դե, չեն կարող ամերիկացիք հանգիստ քնել, եթե ինչ-որ մի տարածաշրջանում ոմանք յոլա չեն գնում իրար հետ: Եվ այդ վեհ նպատակի համար Զանգեզուրի միջանցքը պիտի շահագործվի, և Միացյալ Նահանգները մեծահոգաբար պատրաստ է իր վրա վերցնել միջանցքի վերահսկումն ու կառավարումը:
Իսկ երեկ Դոնալդ Ֆրեդովիչը Պուտինի մոտ էր ուղարկել իր ներկայացուցչին՝ Ստիվեն ՈՒիթկոֆին: Հատկանշական է, որ ՈՒիթկոֆն ընդհանրապես դիվանագիտական աշխարհի հետ կապ չունի՝ նա Նյու Յորքի խոշոր կառուցապատողներից մեկն է, Թրամփի ընկերն ու կոլեգան: Եվ Թրամփը նրան ավելի շատ է վստահում, քան իր պետդեպարտամենտին՝ շանորդի նեոկոն Ռուբիոյի գլխավորությամբ:
Պետք է ենթադրել, որ որոշ հարցերում ՈՒիթկոֆն ավելի տեղեկացված է, կարելի է վստահ ասել, որ ուկրաինական հարցերով պետդեպն ընդհանրչապես չի զբաղվում, ավելին, ՈՒիթկոֆն անգամ թարգմանիչ չի բերում իր հետ Պուտինի հետ բանակցությունների՝ բավարարվում է Կրեմլի թարգմանիչներով:
Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ հիմնականում Պուտինն ու ՈՒիթկոֆը քննարկել են ՈՒկրաինան և տնտեսական համագործակցության հեռանկարներ: Սակայն եղել է երրորդ, ոչ պակաս կարևոր հարցը՝ Զանգեզուրը:
Ըստ ամենայնի, ՈՒիթկոֆը Թրամփի անունից փոխանցել է Պուտինին այսպիսի մի բան. մենք մի քիչ էլ կապիկություն կանենք ու կթռնենք ՈՒկրաինայից, ինչ ուզում ես կանես՝ Օդեսան կվերցնես, թե Խարկովը՝ քո գործն է, բայց դու էլ մի խառնվիր հայ-ադրբեջանական գործերին, դե, էդ մարդիկ խաղաղություն են ուզում, մեր Թրամփն էլ՝ Նոբելյան մրցանակ:
Նման առաջարկին Պուտինի պատասխանը կարող էր լինել բացառապես հետևյալը. Օդեսան քոնը չէ, որ կարողանաս ինձ տալ կամ չտալ, երբ ուզեցա՝ ինքս կվերցնեմ, իսկ եթե սրտանց ուզում ես հայերին եղբայրացնել ադրբեջանցիների հետ, ես միայն ուրախ կլինեմ, արա ոնց գիտես:
Էսքանը ՈՒիթկոֆը հաղորդել է Թրամփին, նա էլ ոգևորվել և Պուտինին հանդիպման է հրավիրել, որը կկայանա հաջորդ շաբաթ: Հիմա, ի՞նչ է ստացվում այս ամենից:
Վաղը Թրամփը երկու կովկասյան ոչխարների հետ մեմորանդում/հայտարարություն կստորագրի, որտեղից կտեղեկանանք, որ հայերն ու ադրբեջանցիները գնում են հավերժ եղբայրական խաղաղության և Զանգեզուրի միջանցքը հանձնում են Միացյալ Նահանգներին:
Իսկ ներքին կարգով Թրամփը այդ ոչխարների հետ կպայմանավորվի հետևյալի մասին. միջանցքը կծառայի Իրանի մեկուսացմանը, Չինաստանի առևտրային ճանապարհների խոչընդոտմանը, Ռուսաստանի դուրսմղմանը տարածաշրջանից, Մեծ Թուրանի կայացմանը՝ Ռուսաստանի և Չինաստանի քայքայման հեռանկարով, հետսովետական տարածքի թյուրքական ցեղերի մասնակցությամբ:
Հիմա, որքան մարդ պետք է ոչխար լինի, որքան թշնամի իր ժողովրդին, որ անդրօվկիանոսյան տերության հետ հակառուսական, հակաիրանական և հակաչինական պրոյեկտի մեջ թաթախվի՝ գտնվելով Ռուսաստանի և Իրանի արանքում, գոյատևելով հիմնականում Ռուսաստանի հաշվին: Կարո՞ղ ենք ասել, որ հայերն էնքան անորակ ազգ են, որ իրենց ընտրած իշխանությունը տանում է միայն ու բացառապես կործանման՝ ներկայացնելով այդ կործանումը որպես ինքնիշխանության ամրապնդում, ժողովրդավարություն և այլ ախմախություններ:
Բայց դառնանք միջանցքի ստեղծմանը: Բնականաբար, դա ժամանակատար պրոցես է, լուրջ աշխատանք է պահանջվում, իսկ Ռուսաստանն իր քայլը կանի ամենաանսպասելի պահին, ինչպես Ղրիմի և Դոնբասի դեպքում, բնականաբար, թուրք-ամերիկյան խարդախության փաստերը ձեռքին՝ կամ կսպասեն աշխատանքների և միլիարդների փոշիացմանը, և Հայաստանը կունենա նոր վարչապետ կամ չի ունենա ընդհանրապես, կամ աբորտի կենթարկեն «միջանցքաշինությունը»՝ չսպասելով պրոցեսի ավարտին, իսկ փաշինյան նիկոլը կարժանանա յուրահատուկ ճակատագրի:
Աֆղանստանի Ամինից մինչև Չեխոսլովակիայի Դուբչեկ, ներառյալ դրանց հազարումի վարիացիա՝ ահա այսպիսին կլինի նրա կարիերայի վերջը:
Եվ դրանից հետո մենք արդեն լիաթոք կկարողանանք ազգովի ասել՝ ողորմի փաշինյան նիկոլի անցավորաց կողքի մեռելներին, ամեն…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ