Ադրբեջանցի վետերան, 44-օրյա պատերազմի մասնակից Քազի Բարի Վալիևը պատմել է, որ պատերազմի ընթացքում ավելի քան 20 000 զինծառայողներ վիրավորվել են, սակայն միայն 3 000-ն են ճանաչվել հաշմանդամ։
Հարցազրույցում Հաջի Վալիևը պատմել է, որ կալանքի հիմնական պատճառն այն է, որ նա քննադատել է կառավարությանը, խոսել վետերանների խնդիրների մասին սոցիալական ցանցերում և մամուլում։
Վերջում նա ընդգծել է, որ «Երիտասարդ վետերաններ» հասարակական միավորման գործունեությունը միտված էր վետերանների իրավունքների պաշտպանությանը և սոցիալական աջակցությանը, սակայն ուժային կառույցների ճնշման ներքո կազմակերպությունը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։
Նրա տվյալներով, 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 20 000 զինվոր վիրավորվել է, սակայն նրանցից միայն 3 000-ն են ճանաչվել հաշմանդամ։
Կարծում եմ, այս խոստովանությունն ապացուցում է, թե Հայկական բանակը ինչպիսի՜ հերոսական մարտեր է մղել անգամ այն դեպքում, երբ իշխանությունը, ինչպես օրերս խոստովանեց Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի անկախությունը տեսնում էր պարտության և արցախյան հարցի փակման մեջ։
Կազմակերպված «անկազմակերպությունը» այդուհանդերձ Ադրբեջանի համար չապահովեց նվազագույն վնասով հաղթանակ։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ