ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 
  • Օլիգարխ Լոքոյի հաղթարշավը (սպիտակ ագռավի խոստովանանքը)

    Օլիգարխ Լոքոյի հաղթարշավը (սպիտակ ագռավի խոստովանանքը)

    07.02.2014| 11:47
    «Կիսաքրեական» նորահայոց իշխանապետությունը արձանագրեց երկրի օտարման դիվանագիտական հերթական փայլուն հաղթանակը` Որոտանի ՀԷԿ-ը հանձնուքի տեսքով նվիրաբերվեց ԱՄՆ-ին, ռուսաց հետ բալանսը պահելու համար, թե չէ Նահանգների եղ ու բրնձի, այսինքն` վարկերի բարոյական տոկոսները այլ կերպ ո՞նց եք փակելու։ Այլ կերպ ասած, իշխանապետիկները «թավանի» տակ չեն։ Սա փաստում ենք և քայլարշավում դեպի Երասխավան։
  • «Եկել և ինձ վրա նալոգ էր ուզում դնի, որ իմ մասին իր թերթում ոչ մի վատ բան չգրի»

    «Եկել և ինձ վրա նալոգ էր ուզում դնի, որ իմ մասին իր թերթում ոչ մի վատ բան չգրի»

    03.02.2014| 23:54
    Մարդկային հոգու չարության և դրա դրսևորումների մասին բազմաթիվ օրինակներ կարելի է բերել տարբեր ազգերի մեծ մտածողների ստեղծագործություններից կամ էլ ժողովրդական ասույթներից: Սակայն հոգեկան այդ վիճակի դրսևորման և այն իրականություն դարձնելու անհնարինությունը լավ է պատկերված Ստեփան Զորյանի մի նովելում: Ներոնը նկատում է, որ իր սենատորներից մեկը բացահայտ չի փառաբանում իրեն, եթե նույնիսկ ծափ է տալիս ներկայացման ավարտին, ապա աննկատ արհամարհական թույլ ժպիտը շուրթերին:
  • Պորտապարից` լրբապար («Բաց հասարակության» նենգադավը)

    Պորտապարից` լրբապար («Բաց հասարակության» նենգադավը)

    31.01.2014| 11:21
    Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի սրտում Հայաստանի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն է։ Թանգարանում հայոց ազգի խիստ գունագեղ պատմությունն է քոչարի բռնել, զի՜լ ու զրնգուն, սկսած Ք.ծ.ա. 4-րդ հազարամյակից։ Թանգարանի հնագույն մշակույթը համալրված է կեռխաչերով (սվաստիկայով), ձկնակերպ «Վիշապ» քարակոթողներով, քարե աղորիքով, կանացիակերպ կուռքերով, օձագլուխ եղջերագավով, պաշտամունքային կաթսայով, ցորենի ամբարով և, վերջապես, երկնասլաց ֆալլոսով։ Այժմ դառնանք ներկա հրապարակման հերոս-ֆալլոսին։
  • Ինչու ենք հրապուրվում  ուրիշների նացիոնալիզմով

    Ինչու ենք հրապուրվում ուրիշների նացիոնալիզմով

    31.01.2014| 01:18
    Հայազգի Սերգեյ Նիգոյանի ողբերգական սպանությունը կիևյան Մայդանում (թեև կան նաև այլ վարկածներ) տխուր խոհերի առիթ է տալիս: Ախր, ջահել հայ տղա ես, թեկուզև ՈՒկրաինայի քաղաքացի, ի՞նչ ես կորցրել խելահեղ Մայդանում, գոնե տարրական պատկերացում ունե՞ս այդ մութ իրադարձությունների, դրանց բազում ենթատեքստերի մասին։
  • Փող ունեցողը միշտ  թելադրելու է իր կամքը

    Փող ունեցողը միշտ թելադրելու է իր կամքը

    31.01.2014| 01:06
    Սիրով եմ կարդում Ռուբեն Հայրապետյանի ստորագրությամբ «Իրատես de facto»-ում տպագրված ցանկացած հոդված, քանզի նրա հոդվածները ոչ միայն հետաքրքիր, ուսանելի մտքեր են պարունակում, այլև ահազանգ են հնչեցնում գալիք տագնապների մասին: «Փող եք շինում, դա ձեր գործն է, բայց քթներդ չխոթեք մեծ քաղաքականության մեջ» հոդվածում բարձրացված թեման թեպետ հետաքրքիր է, բայց բարձրացված շատ հարցերի հետ չեմ կարող համամիտ լինել:
  • «Ազգափրկիչները» գրոհում են (Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ)

    «Ազգափրկիչները» գրոհում են (Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ)

    24.01.2014| 13:49
    Ո՜նց են մեր գլուխները յուղում տիարք և տիկնայք իշխանիկները։ Շատ էլ լավ են անում, զի երկրի անկախացմամբ (իմա` առկախացմամբ) վաղ գարնանը մեր սրբազան սևահողին ենք հանձնում կանեփի սերմը և վաղ աշնանը սրտատրոփ սպասում խաղողի առատ բերք։ (Բայց ո՜ւր մոխրագույն կանեփը, ո՜ւր ոսկեխունկ խաղողը)։
  • Ո՞րն է մեր դիվանագիտական կորպուսի անելիքը

    Ո՞րն է մեր դիվանագիտական կորպուսի անելիքը

    21.01.2014| 01:10
    Սույն թվականի հունվարի 14-ին «Новое время» թերթում կարդացի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունի հոդվածը, որն օրեր շարունակ խորհելու և մտածելու տեղիք է տալիս: Մեր ժամանակի հզոր և հարուստ, միլիարդանոց ազգաբնակչությամբ երկրի դեսպանը, ի դեմս մեզ, փոքր երկրին ոչ միայն դիվանագիտական խելացի դասեր է տալիս, այլև դաշնակից է ման գալիս:
  • 2014 թվական.  նժույգի վեհությա՞մբ,  թե՞ իշու համառությամբ (Արմագեդոնից առաջ)

    2014 թվական. նժույգի վեհությա՞մբ, թե՞ իշու համառությամբ (Արմագեդոնից առաջ)

    17.01.2014| 11:06
    2013 թ., ամիսը` դեկտեմբեր, Callup կենտրոնը բացահայտում է` հայերս մուրճ-մանգաղի կարոտից ավելի ենք հալումաշվում, քան Ազերբայջանն ու Վիրքը, քան Ղազախստանն ու Կիրգիզստանը և, առհասարակ, մյուս «ստանները»։ Զարմանալի է. չէ՞ որ միայն մենք ենք ԽՍՀՄ-ի օրոք գերեվարված մեր բնիկ օրրանի մի հատվածը հետ բերել շնորհիվ անկախ պետականության։ Ահավասիկ, Callup-ն հուշում է, ՀՀ քաղաքացիների 10 տոկոսն այդպես էլ չի կողմնորոշվում` ԽՍՀՄ-ի կործանումը հայերիս համար, այնուամենայնիվ, օգտակա՞ր իրադարձություն էր, թե՞, այսուհանդերձ, վնասակար մի արկած։
  • Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

    Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

    30.12.2013| 21:32
    Մեր քաղաքում, ուր տոննաներով աղ է ծախսվում, ուր ողջ գիշեր փողոցներն ու բակերը մաքրվում են, ամենուր մերկասառույց է: Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան: Մեր քաղաքում բուդն ու տոլման ավանդական են ու մոդայիկ: Տոնական սեղանի ճոխությունը միշտ չէ որ խոսում է գրպանիդ պարունակության մասին: Դատարկ գրպանների, ջուր քաշող կոշիկների, հետտոնական դեպրեսիայի մասինչխոսենք, տոնական չէ:
  • Կարմրախայտ  նժույգի սպասումով (ինչ տվեց մեզ Օձի տարին)

    Կարմրախայտ նժույգի սպասումով (ինչ տվեց մեզ Օձի տարին)

    20.12.2013| 11:15
    Արդ՝ ի՞նչ տվեց մեզ 2013-ը։ Տարեվերջին Ազատիչը հյուրընկալվեց բնապահպանության նախարարությունում և հպարտ հայտարարեց. «Եվ փա՜ռք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ է ներկայացնում մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը»։ (Հայտնի է, որ այս հայտարարությունը ցնծագին է ընդունվել հայոց բնաշխարհում, կտրուկ բարձրացել է մուֆլոնների և սիգերի արտադրողականությունը)։ Ես ինքս երեք օր ինքնաբուխ փնտրում էի «մեր շահը» ներկայացնող երեսփոխանին։ Նիկո՞լն է, գրեթե, Շմա՞յսն է, մի՞թե։ Գուցե Վահան ընկերն է կամ տիար Գալո՞ւստը, Տերը յուր ծիածանագույն վահանով պաշտպանի։