Առաջնո՛րդ կենաց եւ պարգեւի՛չ խաղաղութեան, Քրիստոս Աստուա՛ծ մեր, առաջնորդեա՛ մեզ գնալ ի ճանապարհս Քո արդարութեան եւ խաղաղութեամբ ժամանել ի նաւահանգիստն կենաց...
Ամայի վայրերով, փոշոտ ճանապարհներով, անտառների միջով, լեռների վրայով, ձորերի միջով` Ես առաջնորդում եմ հոգիներին:
Առաջնորդությանը մշտապես ուղեկցում է նաև օգնող ձեռքը...
Մի՛ երկմտեք բնավ:
Մի՛ վախեցեք:
Երբ վախի ամենաաննշան զգացումն իսկ ունենաք, կանգ առեք, դադարեցրեք ձեր գործը և պատսպարվեք Իմ ներկայության մեջ, որպեսզի շուտով դուք ձեզ դարձյալ ուրախ ու զվարթ զգաք...
Հաճախ ասեք. «Աստված Օրհնի» նրանց, ում հետ ներդաշնակ չի ձեր հարաբերությունը. կամ նրանց, ում կամենում եք օգնել:
Ասեք այս, սրտանց ցանկանալով, որ հաջողության, ուրախության և օրհնության անձրևներ տեղան նրանց վրա...
Հինգշաբթի առավոտ է, և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.
-Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)...