Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստականռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Աղոթարան

Աղոթարան
20.11.2012 | 11:36

Մենք ընկնում ենք միշտ նույն տեղից.
Խելագար ցավով վեր կենում
ՈՒ էլի վազում ենք դեպ անդունդի եզրը`
Նորից նետվելու.
Ինչո՞ւ է այսպես, Տեր իմ:
Ինչո՞ւ մեր սիրտը, հոգին, մարմինը էլ
չեն նորոգվում,
Ինչո՞ւ զորավոր Խաչիդ կանչերը էլ մեզ
չեն հասնում,
Ինչո՞ւ ենք այսքան ապիկար,
Տե՜ր իմ.
Եվ ինչպե՞ս է, որ այսքանից
հետո
Դեռ սիրում ես մեզ,
Դարձյալ սպասում:

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ