ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Երևանում տեղյա՞կ են

Երևանում տեղյա՞կ են
06.01.2025 | 21:45

Վայելեք. Թեհրանն ու Անկարան քննարկում են «Զանգեզուրի

միջամցք»-ի հարցը:

Տեսնես Երևանում տեղյա՞կ են այդ մասին:

Իսկ ժողջանին այդ ամենը հետաքրքրքու՞մ է:

Նիկոլն էլ դիտավորյալ ժողջանին ու ժեխափթիրին հետամանորյա լափով է շեղում:

Հայաստանի հարցերը լուծվում են ամենուր` Մոսկվա, Վաշինգտոն, Անկարա, Բաքու, Փարիզ, Լոնդոն, Թեհրան, Բրյուսել, Պրահա, բացի Երևանից:

Մենք շարունակում ենք մնալ սեղանի վրա, իսկ ժողջանին Նիկոլի դավաճանաոհմակը համոզում է, որ մենք ինքնիշխան և անկախ երկիր ենք, որի հարցերը, ինչպես տեսնում ենք, այլ մայրաքաղաքներում են լուծվում:

Ցավոք, չի բացառվում, որ Սիրիայից վտարված և թուլացած Թեհրանը, որը միակն էր, որ դեմ էր «Զանգեզուրի միջամցք»-ի բացմանը, հիմա գնա զիջումների այս հարցում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3610

Մեկնաբանություններ