«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Ասում են

Ասում են
29.10.2022 | 08:49

Վերջին տարիներին, և հատկապես վերջին ամիսներին, Արևմուտքը մի շարք քայլեր է ձեռնարկել էսկալացիայի ուղղությամբ: Դե, փաստորեն, նրանք միշտ խաղում են իրավիճակը սրելու ուղղությամբ։ Այստեղ ոչ մի նոր բան չկա։ Սա պատերազմի հրահրում է Ուկրաինայում, սադրանքներ են Թայվանի շուրջ, ապակայունացում պարենի և էներգիայի համաշխարհային շուկաներում։


Շուկաների ապակայունացումը համակարգային սխալների հետևանք է։ Վերջինս, իհարկե, միտումնավոր չի արվել, դրանում կասկած չկա, պատճառն արևմտյան իշխանությունների մի շարք համակարգային սխալներն են։


Վլադիմիր Պուտին

Դիտվել է՝ 49723

Մեկնաբանություններ