ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Առողջ միջավայրում հասակ չեն առել

Առողջ միջավայրում հասակ չեն առել
31.05.2025 | 13:32

Կան մարդիկ, ովքեր ասոցիալ են կամ չունեն էմպատիա, կամ սադոմազոխիզմով են տառապում։ Նման դեպքերը սոցիալական ու հոգեկան շեղումների մասին են խոսում։

Նման մարդիկ հատուկ չեն իրենց այդպես պահում, ուղղակի բնությունն այդպես է իրենց ստեղծել, չունեն ինքնակարգավորող ունակություններ, սոցիալական նորմեր, ընդունված "լավի" ու "վատի" մասին պատկերացումներ։ Չունեն ու վերջ։ Դա պետք է ուղղակի հասկանալ ու հետևություններ անել։

Եթե դրան գումարվում է նաև փոքր տարիքում դաստիարակություն չստանալը, այսինքն, նրանց չեն ներարկել, թե ինչը չի կարելի ասել կամ անել, ապա պատկերն ամբողջանում է։ Պարզ ասած՝ առողջ միջավայրում չեն հասակ առել։

Սակայն վիճակը բարդանում է նրանով, որ կա հասարակության մի խավ, որի համար իշխող ընտանիքի այդ պահվածքն ընդունելի է, ու նման մարդիկ մեր միջավայրում են ապրում։ Դա արդեն լրջագույն մարտահրավեր է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ