Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.12.2020 | 00:02

Երկու բան կա, որ շա­տաց­նում է մեղ­քե­րը, մի եր­րորդ բան էլ, որ բար­կու­թ­յուն է ա­ռաջ բե­րում։ Ցաս­կոտ հո­գին բոր­բոք­ված կրա­կի նման է՝ չի մա­րի մինչև չս­պա­ռի։ Բո­զա­բա­րո մար­դը չի դա­դա­րի իր մարմ­նի ան­դամ­նե­րի հետ ա­նա­ռա­կու­թ­յուն ա­նե­լուց, մինչև որ կրա­կը վա­ռի նրան։ Պոռ­նիկ մար­դուն ա­մեն տե­սակ հաց քաղցր է, նա չի դա­դա­րի, մինչև որ մեռ­նի։ Մար­դը, որ մեղք է գոր­ծում իր մահ­ճի դեմ, իր սր­տում ա­սում է. «Ո՞վ կտես­նի ինձ» Նա չգի­տի, որ Տի­րոջ աչ­քը բյուր ան­գամ լու­սա­տու է ա­րե­գա­կից, տես­նում է մարդ­կանց բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը և նկա­տում նրանց բո­լոր գաղտ­նի տե­ղե­րը։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 23. 21-25...28

Դիտվել է՝ 30344

Մեկնաբանություններ