Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բռնապետական բաստիոնում իշխանությունը պարապ չի նստում

Բռնապետական բաստիոնում իշխանությունը պարապ չի նստում
14.08.2025 | 12:13

«Սև հովազ»-ի ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, սակայն շարունակում է իշխանության մատուցած տարօրինակ ու անհավատալի սցենարով գործով երկար ժամանակ մնալ անազատության մեջ:

Սեպտեմբերին կլրանա 1 տարին, ինչ վերջինս ու ևս 2 անձ կալանավորված են «իշխանությունը յուրացման նախապատրաստության» մեղադրանքով:

Արդեն բոլորին է հայտնի, որ «իշխանության յուրացում», «ահաբեկչություն», «սահմանադրական կարգի տապալում» հոդվածներն այս ռեժիմի համար ունեն յուրահատուկ նշանակություն և ցանկացածի վզին կարող են փաթաթել և ուղարկել կալանավայր:

Սերոբ Գասպարյանը զրկված է պատշաճ բուժզննումից, իսկ նրա գործով դատական նիստերը մեծ ընդմիջումներով են ընթանում:

Բռնապետական բաստիոնում իշխանությունը պարապ չի նստում. միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր տարբեր դրդապատճառներով կխանգարեն իշխանությանը և որևէ հոդվածով կազատազրկվեն:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ