ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Գյումրիում հուլիսի 20-ին վիճակահանությամբ կբաշխվեն 647 հատ 1 սենյականոց բնակարաններ

Գյումրիում հուլիսի 20-ին վիճակահանությամբ կբաշխվեն 647 հատ 1 սենյականոց բնակարաններ
18.07.2012 | 11:44

Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող 1756 բնակարաններից 640 և 2010 թ.-ին կառուցված, սակայն դեռևս չբաշխված 7 հատ մեկ սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը կկայանա հուլիս 20-ին, ժամը 12-ին Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում:

Երկրաշարժի հետևանքով անօթևան, հերթացուցակում հաշվառված և բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքները՝ ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների իրազեկվում և հրավիրվում են մասնակցելու բնակբաշխման վիճակահանությանը: Անօթևանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մյուս ընտանիքներին բնակարաններ կբաշխվեն աղետի գոտում բնակարանային շինարության հաջորդ փուլում:

Ավելացնենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս վիճակահանության ամբողջ «Շիրակ կենտրոնի» կողմից առցանց հեռարձակելու է, ինչպես նաև տեսաձայնագրվելու և www.shirakcentre.org կայքում տեղադրվելու է տեսագրությունները՝ առանց կրճատումների:


«Շիրակ կենտրոն» ՀԿ

Դիտվել է՝ 4925

Մեկնաբանություններ