«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Հայաստան–Իրան․ անվստահության ստվերը

Հայաստան–Իրան․ անվստահության ստվերը
21.08.2025 | 12:44

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանյան այցն ամփոփելով հիշեցրեց․

«Մեր մտահոգություններն ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լուծվեն»։

Այս խոսքերը հուշում են, որ Երևանի բացատրությունները չփարատեցին Թեհրանի կասկածները։

Իրանը շարունակում է զգուշավոր վերաբերվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դրանք դիտարկելով որպես սպառնալիք իր անվտանգությանը։

Թեև Երևանում ստորագրվեց մոտ տասնյակ փաստաթուղթ՝ ներառելով տարբեր ոլորտներ, դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին և չանդրադարձան անվտանգության ու կայունության հարցերին։

Ահա թե ինչու հայ-իրանական հարաբերությունների վրա շարունակում է մնալ անվստահության ստվերը։

Այս ամենը նաև հետևանք է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության․ Հայաստանը աստիճանաբար կորցնում է վստահությունը արտաքին աշխարհում։ Խաղաղության ու ապաշրջափակման խոստումների փոխարեն կարող ենք ստանալ արտաքին մեկուսացում։

Հայաստանի գլխավոր մարտահրավերն այն է, թե ինչպես համադրել Վաշինգտոնում ստանձնած նոր պարտավորություններն ու ակնկալիքները Իրանի հետ կառուցողական հարաբերությունների պահպանման անհրաժեշտության հետ։

Եթե Երևանը չկարողանա ապահովել այդ նուրբ համադրությունը, ապա մեր երկիրը կարող է հայտնվել լուրջ ճնշումների և ռազմավարական ռիսկերի բախման առաջ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 7214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ