Այսօրվա Սահմանադրությունը արգելում է որևէ պարագայում փոփոխել Սահմանադրության նախաբանը (հետևաբար նաև դրանում առկա Անկախության հռչակագրի հղումը):
Այսօրվա Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ Սահմանադրության նախաբանը ևս մի քանի հոդված անփոփոխելի են: Դրանք չեն կարող փոփոխվել որևէ քվեարկության արդյունքում, այդ կետերը չեն կարող անգամ դրվել քվեարկության:
Իսկ Ալիևը պահանջում է փոխել հենց նախաբանը:
Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը մեջտեղ է բերել նոր Հանրապետություն ստեղծելու թեզը, որ հնարավորություն ունենա քվեարկության դնելու միանգամայն նոր տեքստ:
Քրիստինե ՎԱՐԴԱՆՅԱՆ