Հովնանի նման ներքին դժոխքից, 
 կետի խորքերից`
Աղոթում ենք Քեզ.
-Դարձիր դեպի մեզ, Տեր մեր 
 սիրասուն,
Օգնի՜ր, որ դուրս գանք մենք կետի 
 փորից, 
Ծովի խորշերից:
Օգնի՜ր գթառատ` մեղքերն անպատիր.
Ներիր ողորմած` ուրացումները 
 բազում, անպարկեշտ. 
Նայիր մեզ վրա` գոնե մի վայրկյան..
Մարտը դաժան է. կարիքն անսահման`
Խնայիր, Տեր իմ, խնայիր նորեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ