Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նարինե Կիրակոսյան. «Երևանում ապրելը վտանգավոր է առողջության համար»

Նարինե Կիրակոսյան. «Երևանում ապրելը վտանգավոր է առողջության համար»
22.08.2024 | 16:01

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է, որ Երևանում օդի՝ փոշով աղտոտվածության ցուցանիշը, ինչպես նաև ծծմբային գազի պարունակությունը գերազանցում է թույլատրելի չափը: Մինչդեռ ըստ նրա՝ պատկան մարմինները կանխարգելիչ գործողություններ չեն ձեռնարկում աղտոտվածության մակարդակը նվազեցնելու կամ էլ ձեռնարկած միջոցները բավարար չեն եղած խնդիրները վերացնելու համար: Նրա խոսքով՝ Երևանում ապրելը էկոլոգիական տեսանկյունից վտանգավոր է առողջության համար։

«Երևանը թունավորվում է «Նուբարաշենի» աղբանոցի այրումի, մեքենաների ֆիլտրերի բացակայության և սաղարթախիտ ծառեր չունենալու պատճառով: Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ուղղակի թոզ է փչում մեր աչքերին։ Մինչև ծառահատումներ անելն այդ կառույցի աշխատակիցները մեր կազմակերպության հետ ևս խորհրդակցություն ունեցան։ Ես առաջարկեցի ուսումնասիրել, թե ինչ ծառեր են տնկվել Խորհրդային Միության ժամանակ։ Խոսեցինք սոսիների, մագլցող բույսերի մասին, որոնք շատ հող չեն պահանջում, բայց էկոլոգիական մեծ նշանակություն ունեն։ Բայց իրենք որոշեցին թեղիները հատել՝ պատճառաբանելով, թե դրանք հիվանդ են ու նոր ծառատեսակներ բերվեցին, որոնք չեն կարող չեզոքացնել ծծմբի գազի հետևանքները։ Դա կարող են անել կաղնին, կեչին, բարդին։ Բայց քաղաքապետարանի համապատասխան կառույցը ուղղակի հանցավոր գործողություն է անում թանկարժեք ծառեր առնելով և մեծ սաղարթով ծառերը կտրելով։ Բացի այդ, Արզնի տանող ճանապարհին շաբաթը մեկ ոչնչանում են սարերը, որոնք քարի, ավազի, շեբենի հանքեր են։ Քանի որ Երևանը կախվածություն ունի քամիներից, դրանք այդ փոշին բերում են այնտեղից։ Երևանը կենդանի օրգանիզմ է, որտեղ ապրելը ոչ միայն հարմար չէ, այլև վտանգավոր է։ Այսօրվա դրությամբ Երևանում մաքուր օդ չկա»,- Alpha News-հետ զրույցում ասում է Նարինե Կիրակոսյանը։

Դիտվել է՝ 18976

Մեկնաբանություններ