Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Այն ինչ կատարվում է ռեժիմի ներսում առավել քան օրինաչափ է

Այն ինչ կատարվում է ռեժիմի ներսում առավել քան օրինաչափ է
12.12.2024 | 08:58

Կոմպրոմատների, ահաբեկելու, շանտաժի ու նմանատիպ այլ բնույթի գործիքակազմի կիրառման մեթոդաբանությամբ «պարտիական չիստկաներ»-ը նիկոլական նեոբոլշևիզմի դասական դրսևորումներն են: Իրեն «փոքրիկ Ստալին» երևակայող պետական դավաճանի օրոք այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Նիկոլը կզոհաբերի բոլորին:

Անգամ նրանց, ովքեր իր հրամանով կհոշոտեն իրենց թիմակիցներին: Մեկ դրական երևույթ կա էս ամենի համատեքստում:

Հասարակությունը ի դեմս պետական դավաճանի և ՔՊ-ի տեսնում է, ինչ աղբանոցի և ինչ զզվելի բարքերի հետ գործ ունի:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4156

Մեկնաբանություններ