Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Լավ, ինչքա՞ն կարելի է

Լավ, ինչքա՞ն կարելի է
05.04.2025 | 06:52

Ես կարող եմ հասկանալ, որ «չճշտված լուրերով» մուտիլովկա տարածող էս օբյեկտը իր լսարանին շատ վաղուց անհասկացողի տեղ է դնում։

Բայց ախար էս երկրում կան մարդիկ, որոնք շատ լավ հիշում են, որ Ֆիդանի ախպեր-ընկերը Ռիչարդ Մուրն է՝ բրիտանական հատուկ ծառայություններից, իսկ տարբեր տարիներին դեպի Թուրքիա սրա(նց) գաստրոլները՝ «Հրանտ Դինքի», «Եվրասիա» եւ այլ ֆոնդերի միջոցով՝ ֆինանսավորվել են Մեծ Բրիտանիայի, Եվրամիության եւ հարակից կառույցների կողմից:

Ախար փաստերն էլ կան՝ ձեր թուրքական գաստրոլների, ԼԳԲՏ ակտիվիզմի, բանակը քարկոծելու, Արցախի ու արցախցիների հասցեին շանտղություններ տարածելու, էդ ամեն ինչը ֆինանսավորողների մասին...

Լավ, իսկապես, ինչպե՞ս կարելի է էսքան անամոթ, աներես ու սրիկա լինել, որ առանց ամաչելու՝ 24/7 ռեժիմով սուտ ու տխմարություն տարածես:

Տո՛, դուք ի՞նչ սորտ եք:

Քեզ հավատացող միամիտներին չես հարգում, հասկացանք, արա բայց մեջդ գոնե մի գրամ մարդկային ամոթ մնացել է՞:

Դուք ընդհանրապես ամե՞ն ինչի եք պատրաստ հանուն էդ մի քանի կոպեկի:

Ամե՞ն տեսակ շանտղության:

Էս ի՞նչ սորտ եք դուք, արա:

Դուք էս ո՞նց, որտե՞ղ եք առաջացել: Էսքան տարի սենց բուծվել, անարգել բազմացել մեր երկրում, ու էսօր էլ շարունակում եք սուտ ու կեղծիք տարածելով խաբել հանրությանը, սպասարկել ձեր հովանավորների նեղ շահերը՝ վարի տալով մի ամբողջ երկիր ու էդ երկրում ապրող ժողովրդի ապագան:

Վերջում, ո՞ւր եք թռնելու՝ Թուրքիա՞, թե՞ Իսրայել:

Ինչի՞ վրա եք հույս դրել, որ Թուրքիայից ձեր ախպերները գալու են ու ձեզ փրկե՞ն, թե՞ որ Հայաստանը նենց եք վերացնելու, որ էլ ոչ-ոք չկարողանա ձեզնից պատասխան պահանջել:

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Դիտվել է՝ 3207

Մեկնաբանություններ