«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Տուգանահարկային տեռոր

Տուգանահարկային տեռոր
19.04.2025 | 18:32

Մի խոսքով` օտարերկրյա ներդրումները ձեր տգիտությամբ կամ գուցե դիտավորությամբ դադարեցրեցիք:

Ռուսական «անուղղակի» ներդրումները (ռելոկանտներին) չկարողացաք ապահովել նորմալ պայմաններով, գնացին Հայաստանից` տանելով հսկայական պոտենցիալ ու ներդրումներ:

Հիմա էլ հասել եք արդեն տեղական բիզնեսներին. իրենց էլ կփակեք, վերջում էլ Հայաստանի դռները կփակեք` վրան գրելով «barış kavşağı», ու կգնաք Մակրոնի հետ մակարոն եփելու:

Թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց նկատմամբ տուգանահարկային տեռորը իր չափերով կրկին գերազանցում է իր իսկ սահմանած նախկին բոլոր ռեկորդները:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 4983

Մեկնաբանություններ